Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Շրջայց մայրաքաղաքի պոլիկլինիկաներում

ՀՀ ԱՆ. Շրջայց մայրաքաղաքի պոլիկլինիկաներում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն աշխատանքային շրջայց կատարեց Երևանի քաղաքապետարանի թիվ 17 և 4 պոլիկլինիկաներում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, զրուցեց այցելուների և բժիշկների հետ։ 

 

Թիվ 17 պոլիկլինիկայում առաջնային բուժօգնություն է ստանում  43 հազար բնակիչ, որից մոտ 8 հազարը մանուկներ են։  Իսկ տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետն իրականացնում է Կենտրոն վարչական շրջանի տուբերկուլոզով հիվանդների բուժում և հսկողություն։  Նախարարը հետաքրքրվեց, թե ինչպես է կազմակերպվում անվճար դեղերի տրամադրումը, ինչ դեղեր են գնվում պոլիկլինիկայի կողմից։ Ի դեպ, թե՛ այցելուները, թե՛ բժիշկները նախարարին իրենց գոհունակությունը հայտնեցին անվճար տրամադրվող հակադիաբետիկ դեղերի ժամանակին հատկացման առթիվ։

 

Բժիշկների հետ հանդիպման ժամանակ թիվ 17 պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանը նախարարին ներկայացրեց հաճախումների արդյունքներն ու վերլուծությունը` տեղեկացնելով, որ այցելուների շրջանում նկատվում է շաքարային դիաբետի, ուռուցքային, գինեկոլոգիական հիվանդությունների, նևրոզների աճ։ 

 

«Ցավոք, այսօր քաղաքային մեր պոլիկլինիկաներն ավելի շատ հիվանդանոց ուղեգրվելու վայր է ընկալվում։ Մարդիկ դեղորայքն առանց դեղատոմսի ձեռք են բերում դեղատներից, խնդիրներ ունենալու դեպքում էլ նախընտրում են շտապօգնություն զանգահարել, որովհետև որոշակի ծառայություն են ստանում։ Արդյունքում, շտապբուժօգնության կանչերը 2013-ին նախորդ տարվա համեմատությամբ 23 հազարով ավելացել են, հիվանդանոցային թանկարժեք մահճակալները ծանրաբեռնվում են, իսկ պոլիկլինիկաների հաճախումները` նվազում։ Ինձ խիստ մտահոգում է, որ այս օղակը ետ է մնում։ Միասին փորձենք ճանապարհներ գտնել։ Ի՞նչ անենք, որ պոլիկլինիկաները նախկինի պես հրապուրիչ լինեն, որ վերականգնվի ազգաբնակչության առողջության պահպանման հիմնական օղակի բուն գործառույթը»,-ասաց Դերենիկ Դումանյանը։  

Տարիներ առաջ այս պոլիկլինիկայում  է սկսվել ընտանեկան բժիշկների պատրաստման առաջին ծրագիրը։  Հետագայում այդ մասնագետներից շատերն իրենք են կադրեր պատրաստել։ Ֆինանսավորման գործող մեխանիզմով ընտանեկան բժիշկները զգալի բարձր են վարձատրվում, սակայն պոլիկլինիկայի տեղամասային 37 բժշկից միայն 5-ն է աշխատում որպես ընտանեկան բժիշկ։ 

 

«Ընտանեկան բժշկի ինստիտուտը հրաշալի գործում է  հանրապետության 900-ից ավելի գյուղական բնակավայրերում։  Հատուկ վերապատրաստում անցած մասնագետները հաջողությամբ իրականացնում են իրենց բոլոր գործառույթները և շատերը մինչև 300 հազար դրամ աշխատավարձ են ստանում։  Ինչպես անենք, որ ընտանեկան բժշկի անկախ գրասենյակներ գործեն նաև մայրաքաղաքում»,-նշեց նախարարը։ 

 

Նա հորդորեց այս առթիվ առաջարկներ ներկայացնել։ Նախարարը նաև տեղեկացրեց, թե ինչ ծրագրերի շնորհիվ են անցած տարի արձանագրվել մանկական և մայրական մահացության աննախադեպ ցածր ցուցանիշները։  Միաժամանակ շեշտեց, որ յուրաքանչյուր օղակի խնդիրն է ամեն ինչ անել ձեռք բերվածը պահպանելու և ավելի բարելավելու գործում։ Այստեղ կարևորվեց հատկապես առաջնային օղակում իրականացվող իմունականխարգելման ծրագիրը։ 

 

Բժիշկներն էլ իրենց հերթին առաջարկեցին խրախուսման մեխանիզմներ ներդնել՝ մանկաբուժության ոլորտում հաշվի առնելով թե՛ բուժման վերջնական դրական ելքերը, թե՛  կանխարգելիչ աշխատանքների ծավալները։ 

 

Դերենիկ Դումանյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունում քննարկման փուլում է նախարարությունում մշակված պոլիկլինիկական ծառայության օրինակելի մոդելը։ 

 

«Հետզհետե նոր քայլեր կձեռնարկենք, որ վերականգնենք առաջնային օղակի բժշկի հանդեպ եղած երբեմնի հարգանքն ու վստահությունը, և մարդիկ չշրջանցեն այս ծառայությունը։ Պիտի ձգտենք, որ բժիշկն իր աշխատանքին համապատասխան վարձատրվի։ Այդ ժամանակ էլ ես որպես նախարար ինձ բավարարված կզգամ»։

 

Դերենիկ Դումանյանը նաև ասաց, որ նախարարությունում քննարկվում է ընտանեկան կամ տեղամասային բժշկի մոտ դեղորայքի որոշակի պաշար ունենալու հարցը։

 

«Բժիշկը կանչի գնա բուժքրոջ հետ՝ դեղերի փոքրիկ պայուսակով և անհրաժեշտության դեպքում ներարկում կատարի, կարող է նաև մի քանի դեղահաբ թողնել հիվանդի մոտ։ Նույն ծառայությունը կարելի է մատուցել նաև այցերի դեպքում։ Այս քայլով մենք մի կողմից կկանխենք շտապօգնության անհարկի կանչերը, մյուս կողմից պոլիկլինիկական ծառայությունն առավել գրավիչ կդարձնենք»,-ասաց  նա։ 

Ներկայացված գաղափարը մասնագետները գոհունակությամբ ընդունեցին։ 

 

Այնուհետև Դերենիկ Դումանյանը եղավ  Երևանի քաղաքապետարանի թիվ 4 պոլիկլինիկայում, շրջեց շատ կաբինետներում, զրուցեց բժիշկների և այցելուների հետ։ 

 

Նախարարն այցելեց նաև Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն, ծանոթացավ վերջին տարիներին ներդրված բուժման և վիրահատական ժամանակակից  ծառայություններին ու մեթոդներին ։    

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ